08 07 2020

ՄԻԵԴ-ը չի մերժել ՀՀ ՍԴ չորս դատավորների բողոքը. Ռոբերտ Մարգարյան

ՄԻԵԴ-ը չի մերժել ՀՀ ՍԴ չորս դատավորների բողոքը. Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է.

«ՄԻԵԴ-ը չի մերժել ՀՀ ՍԴ չորս դատավորների բողոքը կամ չի հաստատել որ ՀՀ իշխանություններն իրավացի են սահմանադրական բարեփոխումների հարցում: Ինչպես պարզվում է հրապարակված հաղորդագրությունից ընդամենը մերժվել է միջանկյալ միջոցի կիրառումը: Միջանկյալ միջոց կիրառվում է միայն այն դեպքում երբ ենթադրվում է անվերականգնելի վնաս: Այս գործում քանի որ ցանկացած ժամանակ կարելի է ՍԴ դատավորներին վերականգնել իրենց պաշտոններում դա անվերականգնելի վնաս չի համարվել: Հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ ՍԴ դատավորները կարող են իրենց բողոքը ներկայացնել և անհրաժեշտության դեպքում դատարանը դա կքննի առաջնահերթության կարգով»:

Ավելի վաղ իմքայլականները վստահեցրել էին, որ ՄԻԵԴ-ը մերժել է Հրայր Թովմասյանի և ՍԴ նախկին երեք դատավորների դիմումն ընդդեմ Հայաստանի: ԱԺ-ում սահամանադրության փոփոխությունների ընդունումից հետո Հրայր Թովմասյանը եւ Սահմանադրական դատարանի դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանք, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներին, պնդում են, որ իրենց իրավունքների խախտում է տեղի ունեցել ու պահանջում են կառավարությանը պարտավորեցնել որոշակի գործողություններ կատարել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ