02 07 2020

Մարդկանց կյանքը, առողջությունը ռիսկի տակ դնելն ընդունելի չէ․ Ամրամ Մակինյան



Կյանքի, առողջության պահպանման իրավունքն ամեն դեպքում առաջնային է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նշենք, որ դատկան նիստին դատավորը հայտարարել էր, որ հետագա նիստերին մեղադրյալների բացակայությունը հարգելի չի դիտարկելու։

«Համավարակի դեմ պայքարում ձեռնարկված միջոցառումները որևէ արդյունավետ արդյունք այս պահի դրությամբ չեն տվել։ Այն հորդորները, որ արվում են՝ սոցիալական հեռավորության, դիմակի հետ կապված, հետո պաշտոնական կարծիքներ են հնչում, որ պարզել են՝ օդակաթիլային ճանապարհով ավելի շատ են վարակվում, քան ինչ-որ մակերևույթների հետ շփման միջոցով։ Այնպես որ այսօրվա դրությամբ դեռևս պարզ չի, թե համավարակն ինչի հետևանքով չի կարողանում կասեցվել։ Մարդկանց կյանքն ու առողջությունը ռիսկի տակ դնելն ինձ համար ընդունելի չէ»,-ասաց Ամրամ Մակինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ