30 06 2020

Նախագահի հայտարարությունը չի նշանակում 21-օրյա ժամկետի սպառումը․ Հրանտ Սարկիսով

Նախագահի հայտարարությունը չի նշանակում 21-օրյա ժամկետի սպառումը․ Հրանտ Սարկիսով

Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հայաստան|ի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրի «ՍԴ մասին» ՀՀ ՍՕ-ում եւ հարակից օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ ԱԺ «Իմքայլը» խմբակցության կողմից ընդունված օրենքը։

Ծանուցում* Հանրապետության Նախագահի հանրային կապերի վարչության կողմից արված հայտարարությունը դեռեւս չի նշանակում ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված 21-օրյա ժամկետի սպառումը։

Ավելին՝ ՀՀ ԱԺ նախագահը այն կարող է ստորագրել եւ հրապարակել բացառապես 21.07.2020 թվականից հետո՝ 5-օրյա ժամկետում։ Մինչեւ ամսի 21-ը ԱԺ Նախագահի կողմից սույն օրենքի ստորագրումը հանգեցնելու է ՀՀ ՔրՕր-ի 300-րդ հոդվածի հատկանիշներով հակաիրավական արարքի կատարմանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ