Նույն վիճաբանությունը լինելու է նաև հաջորդ նիստին, եթե դատարանը տեխնիկական խոչընդոտները չվերացնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանակն թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։
Հովհաննես Խուդոյանը նաև նշեց, որ շարունակում է պնդել, որ Երկրորդ նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք չի փոխվել իր կարծիքը նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունից հետո, փաստաբանը նշեց, որ քաղաքական հետապնդման մասին խոսում է ոչ թե խափանման միջոցը, այլ մեղադրանքը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը