30 06 2020

Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ․ նիստը հետաձգվեց



Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ և լուծել դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու խնդիրը։

Նշենք, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ շփվել է Covid-19-ով վարակակիր անձի հետ և պատրաստվում է թեստավորվել։ Բացի այդ, պարզվեց, որ դատական նիստերի դահլիճը նիստից առաջ չի ախտահանվել։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին, ժամը 13։00-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ