30 06 2020

Դատական նիստն ընմիջվել է․ դատարանը փորձում է անվտանգ պայմաններ ստեղծել

Դատական նիստն ընմիջվել է․ դատարանը փորձում է անվտանգ պայմաններ ստեղծել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այս պահին ընդմիջել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լսումները, որպեսզի պարզի աշխատանքային անվտանգ պայմաններ ստեղծելու տեխնիկական հնարավորությունները։

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չի զբաղեցրել իր տեղը՝ տեղեկացնելով, որ շփվել է Covid-19-ով վարակակիր անձի հետ և պատրաստվում է թեստավորվել։

Պաշտպանական կողմը կրկին խնդրեց ապահովել հակահամաճարակային անհրաժեշտ պայմանները՝ հատկապես նիստերի դահլիճում դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու տեսանկյունից։ Պարզվեց նաև, որ նիստերի դահլիճը վերջին անգամ ախտահանվել է կիրակի օրը։ Դրանից հետո դրա հնարավորությունը չի եղել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ