30 06 2020

Մեզ պարզաբանեք՝ դատավոր Աննա Դանիբեկյա՞նն է ճիշտ, թե՞պարետատունը. Հայկ Ալումյան



Հունիսի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը: Նիստի մեկնարկին Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն դատարանին հայտնեց, որ ինքը բժշկական կենտրոնի ցուցմամբ պետք է կորոնավիրուսի թեստ հանձնի, ջերմությունն էլ դատարան մուտք գործելիս եղել է 36.9: Նա դատարանին խնդրեց որոշել՝ արդյոք ինքը կարող է մասնակցել նիստին, թե ոչ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին ասաց.

«Եթե դատարանը հնարավորություն ունենա ապահովել այն սոցիալական հեռավորությունը, որի մասին կառավարությունն ամեն օր ասում է, ես որևէ խնդիր չեմ տեսնում: Ամեն օր դա ենք լսում, որ ասում են, որ պետք է դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել, ոչ թե մեկը, այլ երկուսը միասին: Հիմա իրենք են սխալ ասում, թե այս դատավարությունն է սխալ ընթանում, այստեղ է հարցը»:

Դատավորի ճշտող հարցին, թե այդկերպ խնդիր չի առաջանա մասնագիտական գործունեության համար, Ալումյանը պատասխանեց.

«Յուրաքանչյուր դեպքում երբ ես խնդիր կունենամ պարոն Քոչարյանի հետ որևէ հարց քննարկելու, կմիջնորդենք, որ նիստը կարճ կընդհատվի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ