ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանի ղեկավարած հանձնաժողովը հունիսի 23-ից 26-ը ստուգումներ է անցկացրել ՊՆ ռազմական ոստիկանությունում, Վ.Սարգսյանի անվան ռազմական ու մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ստուգվել և գնահատվել են ներքին և պահակային ծառայությունների կազմակերպման և ղեկավարման, զինծառայողների անվտանգության ապահովման, ինչպես նաև զորքերի ծառայության կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը