Արա Վարդանյանը գրում է․
«Գժանոց դուբլ #69851
ԱԺ Նախագահը ընդունում է Սահմանադրական Դատարանի ամենատարեց անդամին և մաղթում է իրեն արդյունավետ աշխատանք, որպես ՍԴ Նախագահի պաշտոնակատար։
Սա էլ քիչ է, ՀՀ Վարչապետի պաշտոնը անհավատալի պատահականությամբ զբաղեցնող անձն իր էջում դնում է այդ նույն ՍԴ անդամին շնորհավորական ուղերձը, կրկին որպես ՍԴ Նախագահի պաշտոնակատար։
Իսկ հիմա գժանոցի ողջ պերճանքն։ Մեկ լրագրող կապնվում է այդ նույն ՍԴ անդամի հետ և հարցնում է, արդյո՞ք վերջինս արդեն ՍԴ Նախագահի պաշտոնակատարն է և ինչ է նա քննարկել ԱԺ Նախագահի հետ։ Շատ հարգելի ՍԴ անդամը պատասխանում է ասելով, որ նա ՍԴ Նախագահի պաշտոնակատար չէ, քանզի դրա համար պետք է իրականացվեն կոնկրետ քայլեր ինչի մասին և նա խոսացել է ԱԺ Նախագահի հետ հանդիպման ժամանակ))))
Եսիմ է, կարո՞ղ ա դիմակները մոռացել են հագնեն, օդը շատ է եղել ուղեղները ցնդել ա)))
Հ.Գ. ՍԴ անդամն էլ շատ անհասկանալի է գործում։ ԱԺ-ում թուղթ է ստորագրում որպես Նախագահի պարտականությունները կատարող, իսկ լրատվամիջոցին հայտնում է լրիվ այլ բան։ Գժանոց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը