27 06 2020

Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց

Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը հունիսի 27-ին կալանավորվեց Երևանի ընդհանուր իրավասության  դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ։

Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ