Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․
«Իշխանությունները փորձում են արձագանքել մասնագիտական համայնքի բարձրաձայնած մտահոգությանն առ այն, որ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները դադարած համարելու համար անհրաժեշտ է առանձին իրավական ակտ/գործողություն/, արձանագրություն։
Սակայն, նշված խնդիրը լուծելու համար, ընտրվեց հերթական անհաջող տարբերակը։
Ազգային ժողովի կայքում տեղադրվել է անստորագիր «Մամուլի հաղորդագրություն», որն «արձանագրում է» Սահմանադրական փոփոխության հետևանքով Սահմանադրական դատարանի երեք դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունների դադարումը։
Նշված հաղորդագրության հեղինակներին պետք է հիշեցնել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը նորմատիվ իրավական ակտերի շարքում չի նախատեսել ԱԺ կայքում տեղադադրված անստորագիր մամուլի հաղորդագրությունները։
Հ. գ. Հետաքրքիր է հաղորդագրության հեղինակների տրամաբանությամբ Ազգային ժողովի որ սահմանադրական լիազորության շրջանակներում են այն հրապարակել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը