26 06 2020

Բուքիքիոյի նամակն եկավ ապացուցելու, որ ձեզ խաբում են․ փաստաբան

Բուքիքիոյի նամակն եկավ ապացուցելու, որ ձեզ խաբում են․ փաստաբան

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է․

«Փաշինյանական թավշյա թիմն իշխանության գալուց հետո միջազգային ամենատարբեր կառույցներից ստանում է սթափության տարբեր իմպուլսներ, բայց, ինչպես ասում են, նա շարունակում է` մինչև վերջ խայտառակվելու պայմանով:

Այս պարագայում նրա խայտառակվելը նշանակում է պետության խայտառակում մինչև վերջ:

 

Փաշինյանամերձների հեքիաթներն այն մասին, որ միջազգային հանրությունը ողջունում է իր բարեփոխումները, ամբողջովին հորինվածք էին:

Բուքիքիոյի այս նամակով ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Փաշինյանն ու իր թիմը կուրացել են իրենց ամբիցիաների բավարարման ճանապարհին և փորձում են ամեն գնով հասնել իրենց նպատակներին` ի հեճուկս իրավունքի և պետականության:

Հ.Գ. Ալենսիմոնյանամերձ շրջանակներից ՍԴ-ում պաշտոն ստանալու խոստումներ ստացած որոշ անձանց խորհուրդ եմ տալիս սահմանադրության բռնաբարությունից խոսելուց առաջ երկար մտածել: Դա կօգնի չխորտակվել սեփական ընկճախտի ճիրաններում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ