25 06 2020

Ո՞վ է որոշել, որ փոփոխությունը կիրառվում է ՍԴ փոխնախագահի վրա․ Մակինյան

Ո՞վ է որոշել, որ փոփոխությունը կիրառվում է ՍԴ փոխնախագահի վրա․ Մակինյան

Նույնիսկ այդ դեպքում դրանց կիրառման հետևանքով առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնք ենթակա են լուծման։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Բերեմ դրանցից միայն մեկ օրինակ։

Ո՞վ է որոշել, որ նշված փոփոխությունը կիրառվում է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի վրա։

Արդարադատության նախարարն ասում է, որ սահմանադրական փոփոխությունները կիրառվում են Ալվինա Գյուլումյանի նկատմամբ, իսկ բազմաթիվ իրավաբաններ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պնդում են, որ ոչ։

Ինձ մոտ հարց է առաջանում՝ այդ երբվանի՞ց արդարադության նախարարի կողմից Սահմանադրության բանավոր մեկնաբանումը բավարար է դատավորի լիազորությունը դադարեցնելու համար։

Հայաստանի Հանրապետությունում կա միայն մի պետական մարմին, ով օժտված է Սահմանադրությանը պարտադիր ուժ ունեցող մեկնաբանություններ տալու իրավունքով, և դա Սահմանադրական դատարանն է։

Հետևաբար, քանի դեռ Սահմանադրական դատարանն այս հարցին չի անդրադարձել, բոլոր այն կարծիքները, որ տիկին Գյուլումյանի լիազորությունները դադարել են, որևէ իրավական հետևանք չեն կարող ունենալ»,– գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ