03 02 2023

Օկուպացիայի մասին և՛ Լավրովի երեկվա, և՛բոլորի հայտարությունները ժխտված են միջազգային միակ դատական որոշմամբ․ Գյուլումյան



«Հանրության մոտ բացակայում է միասնական մոտեցումը, մի մասը գտնում է, որ Արցախը պետք է միացվի Հայաստանին, մյուս մասը գտնում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքն է․ միասնական մոտեցման մշակման անհրաժեշտությունն է հարկավոր , միասնությունը ուժ է ծնում «,-խորհրդարանաան լսումների ժամանակ հայտարարեց ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։

Թե ինչպես  է հնարավոր կարգավորել այսօրվա իրավիճակը ՍԴ նախկին դատավորը հետևյալ տարբերակն է հիմնավորում․ «Օկուպացիայի մասին և՛  Լավրովի երեկվա, և՛բոլորի հայտարությունները  ժխտված են միջազգային միակ դատական որոշմամբ, դա Չեռագովն ընդդեմ ՀՀ-ի գործով կայացված վճիռն է,  որտեղ ճանաչված է  Հայաստանի իրավազորությունը»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ