«Այստեղ պատահական մարդիկ նստած չեն։ 25 տարի ծառայել եմ իմ ժողովրդին, ոչ մի իշխանությանը չեմ ծառայել։ Ժողովուրդն է ինձ ասել՝ կարող ես Թոխյան ջան մնալ այստեղ, ժողովուրդն էլ կարող է ասի՝ Թոխյան ջան, քեզանից հոգնել ենք, գնա տուն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Ֆելիքս Թոխյանը։
Նա դեմ չէր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ նշելով. «Ինչո՞ւ պետք է իմ ժողովրդի ձայնին դեմ լինեմ»։
«Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ մենք բոլոր իրավական միջոցներով պայքարելու ենք որևէ խախտման դեմ։ Պարզ է, չէ։ Կյանքումս այս վիճակի մեջ չեմ ընկել, որ իմ պետության դեմ պետք է պայքարեմ, իրավական ձևով ապացուցեմ, որ դու ճիշտ չես։ Կա դատական ուղի, Եվրադատարան։ Բայց, կարծում եմ, որոշակի խելամիտ բան կգտնվի։ Թյուր է այն կարծիքն ու դեմագոգիա է, որ այստեղ ինչ որ թշնամիներ են նստած, իրենք ինչ-որ մի դավադրություն են ուզում անել, եկեք ափալ-թափալ իրանց հարցը լուծենք, որ այդ ենթադրաբար դավադրությունն իրենք չանեն։ Չկա նման բան, հերյուրանք է։
Այնպես չի էլի, որ ամեն ինչ կորել է, եկեք գնանք թախտին նստենք։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը