Առանց ՍԴ-ի եզրակացության չէր կարելի դնել հանրաքվե, իրավաչափության խնդիրներ է եղել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների որոշմանը:
«Նայեք վենետիկցիների կարծիքը։ Վենետիկցիները կամավոր և պարտադիր թոշակի վերաբերյալ տվել են իրենց կարծիքը, մեր իշխանությունները համաձայնվել են, որ միայն կամավոր կարող են գնալ։ Մեզ տվեցին 2 ամիս ժամկետ, ասացին՝ գնացեք տղաներ, թոշակի գնացեք՝ լավ պայմաններով։ Ինչ-ինչ պատճառներով մենք հրաժարվել ենք գնալ թոշակի։ Մի քանի ամսից եղավ ամենաճիշտ որոշումը. հանրաքվեով որոշումը։ Հանրաքվեն նշանակվել էր ապրիլի 5-ին, այն ժամանակ այսպիսի կորոնավիրուսային վիճակը չէր։ Հանրաքվեն հնարավոր էր անել։ Մեր հարազատ Արցախում արեցին ընտրություններ, այն էլ 2 փուլով»,- ասաց ՍԴ անդամը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը