Այն Սահմանադրությունը, որի գրմանը ես մասնակցել եմ, դրանով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսոկողության, իսկ Սահմանադրական դատարանն այդպիսի նախագիծ չի քննարկել: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով երեկ՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծին:
«Հիմա ես արձանագրում եմ փաստ, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նման փաստաթուղթ, նման նախագիծ չի քննարկել: Սահմանադրության մեջ գրված չէ, որ եթե փոփոխությունները վերաբերելու են Սահմանադրական դատարանին, ենթակա չեն նախնական սահմանադրական վերահսկողության»,- նշեց ՍԴ նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը