22 06 2020

Դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ է տրամադրվել

Դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ է տրամադրվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակման որոշում կայացնելուց հետո Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ է տրամադրվել: Տեղեկությունը հաստատել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ  կապերի եւ լրատվության վարչությունից:

«Բարձրագույն դատական խորհրդի կողմից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Արսեն Նիկողոսյանի անվտանգությունը օրենքով սահմանված կարգով»,- նշեցին ոստիկանությունից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ