«Իմ քայլը»խմբակցությունը նոր փոփոխություններ է առաջարկել իր հեղինակած` ՍԴ անդամներին վերաբերող նախագծում:
Փոփոխություններ են կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ Դատական օրենսգրքում: Այս մասին ԱԺ պետաիրվական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Փոփոխությամբ, որին դրական եզրակացություն տրվեց, Սահմանադրական փոփոխության նախագիծը չի ուղարկվի նախագահ Արմեն Սարգսյանին եւ կհամարվի ընդունված ու կմտնի ուժի մեջ խորհրդարանի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո: Նախագծում այսպիսի դրույթ է ամրապնդվում. «Սահմանադրական դատարանի դատավորի թափուր երկու եւ ավելի տեղի համար թեկնածուների ընտրությունները կարող են անցկացվել միաժամանակ` սույն հոդվածով նախատեսված կարգով»:
Քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց տվյալ օրենսդրական նախաձեռնությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը