21 06 2020

Դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը։

Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ուրախ է, որ դատարանը քաղաքական պատվեր չի կատարել և մերժել է միջնորդությունը։ «Սա հույս է առաջացնում, որ դատարաններում ամեն ինչ դեռևս վերջացած չի»,- նշեց նա։

«Այս քրեական գործն ի սկզբանե ապօրինի է քննվում, որովհետև ԱԱԾ-ն իրավասու չէ այսպիսի գործ քննել, դա պետք է անեն ՀՔԾ քննիչները»,- ասաց փաստաբանը։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ