Ես և իմ գործընկերները բազմիցս անդրադարձել ենք 300.1 հոդվածի մի շարք հոդվածների ծայրահեղ անհասկանալի լինելու մասին, ինչպիսին էր օրինակ փաստացի վերացնելը, իրավական համակարգում դադարեցնելը և այլն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը: Վարդևանյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը դրանց ծանոթանալիս, դրանց նույնիսկ չի անդրադարձել, քանի որ դրանք այն աստիճան ծայրաստիճան անորոշ են, որ գուցե թարգմանության խնդիր է: Վենետիկի հանձնաժողովը ուսումնասիրել է բազմաթիվ երկների փորձ, այդ թվում և Կորեայի փորձը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը