18 06 2020

120 քննիչ երկու օրում շինծու գործով խառնվել է, սա ինչ տեռոր է․ Գագիկ Ծառուկյան

120 քննիչ երկու օրում շինծու գործով խառնվել է, սա ինչ տեռոր է․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց․ «Սխալ որոշում կայացնողները պատասխան են տալու. օրենքի առաջ բոլորը հավասար են»։

Հիշեցմանն ի պատասպան, որ ինքը մի քանի օր առաջ արել է հայտարարություն, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն արել է առաջարկություններ, որն ինքը չի ընդունել, հարցին՝ ի՞նչ առաջարկությունների մասին է խոսում ինքը, Ծառուկյանն ասաց. «Ուրեմն ես ինչ ասել եմ՝ իմ ասածին տեր եմ, ասել եմ ոչ անձնական շահի, ոչ էլ դիվիդենտ հավաքելու համար։ Հիմնական խնդիրն ինչ ասել եմ, իմ խոսքը պահում եմ՝ անկախ ճնշումներից, միեւնույն է, արդարություն իր տեղն ունենալու է։ Սխալ որոշում կայացնողները դրա համար պատասխան են տալու. օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց շինծու, սարքած գործ է»։

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև քրեական գործին. «Հիմա փաստաբանները ձեզ կներկայացնեն. Ժամը, հանձնարարություն, քննությունը, միայն այս գործի համար հարյուր քանի քննիչ 2 օրում… սա ինչ տեռոր էր։ Ընտրության վերաբերյալ էր չկա մեկը, որ ասի՝ Ծառուկյանը կապ ունի կամ Ծառուկյանը գումար է տվել։ Դեպքը եղել է փետրվարի 4-ին, Վազգենին ստուգելով… գործը եղել ու պրծել է, ոչ մի քննություն չի եղել ու անմիջապես իմ ելույթից հետո 120 քննիչ խառնվել են այդ գործին։ Ես որեւիցե կառավարման հետ գործ չունեմ, ես սեփականատեր եմ»։

Ծառուկյանը կրկին ընդգծեց, որ իշխանությունը ոչ մի խոստում չի կատարել, եւ, որ երկիրն անդունդի եզրին է. «Բոլորդ էլ տեսնում եք. սոցիալական, տնտեսական, քաղաքական։ Ժողովուրդը սովի է գնալու, ոչ մի լավ բան չի սպասում»։

«Սա քաղաքական սարքած գործ է։ Հունիսի 5-ի հետ կապված, որ ես հայտարարել եմ, տեսնելով երկրի, տնտեսության վիճակը»,- ասաց Ծառուկյանը։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ