Իմ պրակտիկայում, գործընկերներս ևս կփաստեն, նման տեսակ ծավալով դատական նիստ երևի չէինք տեսել։ Այսքան ժամանակահատվածում առաջին անգամ բարձր վարկանիշ ունեցող դատավոր, պարոն Ազարյանից հետո, վերաքննիչ քրեական դատարանում քննություն կատարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագությամբ բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը։
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվեց գրավ՝ 2 մլրդ դրամի չափով։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը