«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան կալանքի հարցի քննության ժամանակ ինքնաբացարկ է ներկայացվել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը
«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ»,- ասաց նա` հավելելով, որ խնդիրը մակագրությունների կարգն է, որն ի սկզբանե արդեն «խախտում է արդար դատաքննության իրավունքը»: Ըստ Երեմ Սարգսյանի` պատահականության սկզբունքով պետք է լինի դատավորի ընտրությունը:
Նրա խոսքով` հավանաբար 2-3 ժամից պարզ կլինի` իրենց միջնորդությունը բավարրավելու է, թե ոչ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը