18 06 2020

Համոզված եմ, որ ՀՔԾ-ին ուղղակի առիթ էր պետք, որպեսզի ես չքննեմ նրանց գործերը. Ազարյան



ՀՔԾ պետի հետ խնդիր չեմ ունեցել, այս պահին էլ, կարծես, չունեմ: Լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Ալեքսանդր Ազարյանը

 Նա նշեց, որ խնդիրներ ունենում է միայն իրեն ձեռնոց նետողների հետ:

«Ես կողմնակալ չեմ եղել: Փաստերը սխալ են ներկայացված: Այսինքն՝ ես մի բան եմ ասել, ներկայացված է մեկ այլ բան: Սպասեք, կլսեք», - ասց նա:

Հարցին՝ իր հանդեպ քաղաքական հետապնդում կա՞, պատասխանեց, որ չի կարող նման հարցի պատասխանել:

Հաջորդ հարցին՝ օրվա իշխանությունների հետ խնդիր ունի՞, դատավորը բացասական պատասխան տվեց՝ ավելացնելով, որ ինքը հիմնավոր կարծիք ունի, որ իրեն ցանկանում  են գործերից հեռացնել:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ