17 06 2020

Խաղաղ հավաքների իրավունքը արգելափակելով՝ սկսվեցին քաղաքական ռեպրեսիաներ. Իշխանյան



Խաղաղ հավաքների իրավունքը համարվում է կյանքի իրավունքից հետո ամենակարևորներից մեկը, քանի որ այն իր մեջ ներառում է և՛ խոսքի ազատությունը, և՛ բողոքի իրավունքը, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ժամանակ, խոսելով մարդու իրավունքների սահմանափակումների մասին, ասաց Հայաստանի «Հելիսնկյան» կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Արտակարգ դրության ընթացքում խաղաղ հավաքների իրավունքը արգելափակելով՝ սկսեցին քաղաքական ռեպրեսիաներ։ Ստացվում է, թե մենք կարող ենք մարդու դեմ քրեական գործ հարուցել, կալանավորել, բայց դուք բողոքելու իրավունք չունեք», - ասաց Իշխանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ