Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ վաղ առավոտից Ոստիկանության բաժիններ մեկնած արագ արձագանքման խմբերն առանձնազրույցներ են ունեցել 112 անձանց հետ Երևանում և մարզերում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ աշխատակազմում առանձին դիտարկվել են նաև լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումները։
Ոստիկանության բաժիններ այցերի, առանձնազրույցների և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն, և արձանագրված բոլոր հարցերը լուծումների առաջարկների հետ միասին ամբողջական տեսքով կներկայացվեն Ոստիկանություն։
Մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը