15 06 2020

Իմքայլականները նյութեր են հրապարակում, որոնք նույնիսկ մեզ հասու չեն. Ծառուկյանի փաստաբան

Իմքայլականները նյութեր են հրապարակում, որոնք նույնիսկ մեզ հասու չեն. Ծառուկյանի փաստաբան

Առհասարակ որեւէ ցուցմունք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ այդ քրեական գործով գոյություն չունի։ Այս մասին Kentrontv-ի հետ զրույցում ասել Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Ի սկզբանե շոուն կազմակերպվեց՝ մի քանի հաղորդագրություններով։ Անձին հրապարակայնորեն մեղադրում են պետությանը հասցված խոշոր վնասների, ինչպես նաեւ հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության համար։ Գալիս են խուզարկության ընտրակաշառքի գործի հետ կապված ու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը վերաբերում է միայն ընտրակաշառքին, ուսումնասիրելով այդ նյութերը, մենք հստակ կարող ենք արձանագրել, որ այս գործերը շինծու են։ Բացի դրանից, որեւէ կոնկրետ ապացույց ներկայացված միջնորդության մեջ չկա, որը կհիմնավորի այն հանգամանքը, որ պարոն Ծառուկյանը որեւէ առնչություն ունի այդ ընտրակաշառքների կամ որեւէ անձի հետ, որոնք գործով անցնում են որպես մեղադրյալ։ Հատկանշական է այն, որ իշխանական բոլոր պատգամավորներն քրեական գործից այնպիսի նյութեր են հրապարակում, որոնք նույնիսկ մեզ հասու չեն եղել այս 2 օրվա ընթացքում»,- ասել է Էմին Խաչատրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ