Առաջին ատյանի որոշումը բավարար հիմնավորված չէ և խախտում է Ռոբերտ Քոչարյանի իրավունքները: Այս մասին վերաքննիչ դատական նիստի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Պաշտպանի խոսքով՝ նշված չեն փաստական հիմքեր, թե ինչպես է գտահատված անձի կողմից խոչընդոտման հավանականությունը, դատարանը ընդհանրական ձևակերպումներ է արել, ինչը հակասում է եվրոպական կոնվենցիայի սկզբունքներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը