Նա գրել է.
«Քիչ անց Գագիկ Ծառուկյանը դուրս կգա ԱԱԾ քննչական դեպարտամենտից․․․
Համառոտ հիմնական հարցերի մասին․
1․Գագիկ Ծառուկյանը ձերբակալված չէ
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը կարող է ձերբակալվել Ազգային ժողովի համաձայնությամբ (նման համաձայնություն առկա չէ), կամ հանցագործության կատարման պահին (նման փաստական հիմք առկա չէ), հետեւաբար Գագիկ Ծառուկյանի ձերբակալման իրավական հիմքերը բացակայում են։
2․ Հարցաքննության տեւողության մասին
Հարցաքննության տեւողությունը մեկ օրվա մեջ չի կարող գերազանցել 8 ժամը՝ հարցաքննվող անձին ԱՌՆՎԱԶՆ մեկ ժամ ընդմիջում տրամադրելու պայմանով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205․1 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասեր)։
3․ Գագիկ Ծառուկյանի կապի դուրս չգալու մասին
Քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նույն գործով կանչված վկաները, մինչեւ հարցաքննության ավարտը, հաղորդակցություն չունենան միմյանց հետ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 3-րդ մաս):
Այսպիսով՝ Գագիկ Ծառուկյանի ազատությունը եւ անձնական անձեռնմխելիությունը սահմանափակված չէ եւ քիչ անց նա դուրս կգա ԱԱԾ քննչական դեպարտամենտից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը