14 06 2020

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ Ազգային անվտանգության շենքի մոտ հավաքված անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի լրատվության ծառայությունից։

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաեւ այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։

Տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հետեւում է տեղի ունեցող իրադարձություններին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ