News.am-ը գրում է․ «ԵԿՄ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. կորցրել է գիտակցությունը։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Գրիգորյանի փաստաբաններից Լեւոն Բաղդասարյանը։
Փաստաբանը հայտնեց, որ այս պահին աշխատում է շտապ օգնության 2 խումբ։
«Կտրուկ իջել է սրտի զարկերակը։ Կարծում եմ, որ սա Առողջապահության նախարարության անհետեւողականության արդյունքն էր»,- ասաց փաստաբանը եւ նշեց, որ հետագայում հանդես կգա հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը