Ռուսական «Россия 24» հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքին: Հեռուստաալիքը նշում է՝ ՄԻԵԴ-ն ընդգծել է, որ օրենսդրությունը փոխվել է, և այժմ Քոչարյանին ցանկանում են դատել ավելի խստացված հոդվածով, որն ի հայտ է եկել զգալիորեն ավելի ուշ, ինչն անթույլատրել է։ Նաև նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն համարում է քաղաքական հետապնդում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը