02 06 2020

Փաշինյանի հանձնարարության հետքերով հարուցվել է վարչական վարույթ

Փաշինյանի հանձնարարության հետքերով հարուցվել է վարչական վարույթ

Ս․թ. հունիսի 2-ին ՀՀ վարչապետի հանձնարարականով իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ս.թ. հունիսի 1-ին Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի միմյանց հարակից մի քանի շենքերի բնակիչներ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բակում կազմակերպել են տոնական միջոցառում, որի ընթացքում, անտեսելով պարետատան պահանջները, մասնակցել են մոտ 50 անձինք, այդ թվում՝ երեխաներ եւ ծնողներ:

ԱԱԾ լրատվության ծառայությունից հայտնում են, որ միջոցառման կազմակերպիչները պարզվել են, նրանց նկատմամբ ՀՀ Ոստիկանության կողմից հարուցվել է վարչական վարույթ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու, ինչպես նաեւ մեր եւ մեր հարազատների առողջությունը չվտանգելու նպատակով ցուցաբերել անձնական պատասխանատվություն, խուսափել հանրային միջոցառումների կազմակերպումից եւ խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված կանոնները:

Ազգային անվտանգության ծառայությունը հետեւողական է լինելու նմանատիպ միջոցառումներ կազմակերպողներին հայտնաբերելուն եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ