«Նախագահ Քոչարյանին ապօրինաբար անազատության մեջ պահող-պահողները ձախողվել են բոլոր առումներով»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով «Ժամանակ» թերթի հրապարակմանը, թե օրերս հանձնախումբը հանձնել է Հանրապետության հրապարակի հարևանությամբ վարձակալած գրասենյանը, ինչից էլ ենթադրվել է, թե հանձնախմբի գործունեությունը դե ֆակտո դադարեցվել է: «Անազատության մեջ անգամ նախագահ Քոչարյանը այն գործիչն է, ում հետ մարդիկ կապում են երկիրը ցնցակաթվածից հանելու, զարգացման ուղի դուրս բերելու հույսերը։ Ձախողվածների քարոզչության մակաբույծները անգոյության են դատապարտված»,- ասաց Աղվան Վարդանյանը և ընդգծեց, որ նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը գործում է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը