29 05 2020

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում: Այս մասին տեղեկություն  է տարածել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:
Վարչական դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։ Ըստ այդմ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։
Նշենք, որ դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ