27 05 2020

Հնարավոր է՝ համակարգն այնպես է աշխատել, որ հենց Արմեն Դանիելյանին մակագրվի գործը․ Հայկ Ալումյան

Հնարավոր է՝ համակարգն այնպես է աշխատել, որ հենց Արմեն Դանիելյանին մակագրվի գործը․ Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չփոխելու վերաբերյալ Աննա Դանիբեկյանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել էր Արմեն Դանիելյանին, ինչը գործի բաշխման պատահականության շուրջ կասկած էր հարցուցում, քանի որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ բողոքները մակագրվում են հենց իրեն: Երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանին հարցրինք, թե ինչպե՞ս է լինում մակագրման գործընթացը և արդյո՞ք պատահականություն կարող է լինել հերթական անգամ այդ դատավորին մակագրելը։

«Բավականին հիմնավոր կասկածներ ունենք գործարկված հետևյալ տարբերակի վերաբերյալ․ համակարգն այնպես է ստեղծված, որ դատավորների միջև գործերը բաշխվում են մոտավորապես հավասարաչափ։ Այսինքն՝ այն դատավորը, որի մոտ տվյալ պահին ուրիշներից ավելի շատ գործ կա, ավելի քիչ է հավանականությունը, որ հերթական գործը կմակագրվի այդ դատավորին, և ընդհակառակը՝ ում մոտ ավելի քիչ գործ կա, մեծ է հավանականությունը, որ գործերը մակագրեն հենց այդ դատավորին: Ենթադրենք՝ մինչև մեր բողոքը մակագրելու օրը, օրինակ՝ նախորդ հինգ-տաս օրերին, իրեն գործեր մակագրված չլինի՝ ինչ-ինչ ճանապարհով, օրինակ՝ ցուցակում իր անունը փակված լինի, և այդ օրը, երբ մեր բողոքը մակագրվում էր, իր մոտ ստեղծված լինի գործերի պակաս։ Մեր մակագրումից առաջ բացվի, ու համակարգը, ամենայն հավանականությամբ, արդեն հերթական գործը ավտոմատ իր ծրագրով մակագրի հենց այդ դատավորին:

Այդտեղ նաև հետաքրքիր է, որ հենց այդ օրը, բացի մեր գործից, էլի շատ գործեր են մակագրվել հենց դատավոր Դանիելյանին, ինչը նշանակում է, որ իր մոտ մինչ այդ ստեղծված է եղել փոքր ծանրաբեռնվածություն»։

Այսինն, փաստաբանները չեն բացառում տարբերակ, որ տևական ժամանակ Արմեն Դանիելյանին գործեր չեն մակագրվել, իր մոտ ստեղծվել է գործերի նվազ քանակ, որ երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը գա, համակարգի կողմից կանխատեսելիորեն մակագրվի իրեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ