26 05 2020

Շրջակա միջավայրին հասցված վնասի փաստերով կազմել է շուրջ 5,5 մլն դրամի վարչական տուգանք

Շրջակա միջավայրին հասցված վնասի փաստերով կազմել է շուրջ 5,5 մլն դրամի վարչական տուգանք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020թ. մարտի 09-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 7 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 80.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7-ով նշանակվել 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Իրականացվել է թվով 6 ստուգում, որից  2-ով հաշվարկվել է 4.126.429 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել 1.400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

«Գնթունիք» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 383.366 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նաև նշանակվել 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

«Գաջեգործ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.743.063 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նաև նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

 «Արզնի մսամթերք» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում  նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:  

 «Երևան Ջրօգտագործողների ընկերություն»-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

«Ալեզի» ՍՊԸ-ի «Տաշիր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

«Հ․Է․Կ․Շին» ՓԲԸ-ի «Դարանակ» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգուման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ