25 05 2020

Ռուբեն Հայրապետյանի որդու կալանավորման միջնորդությունը մերժվել է․ պաշտպան

Ռուբեն Հայրապետյանի որդու կալանավորման միջնորդությունը մերժվել է․ պաշտպան

Երեւանի առաջին ատյանի դատարանը մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի կալանավորման միջնորդությունը։ Այս մասին հայտնում է պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում։

«Այսօր Ռաֆիկ Հայրապետյանի ազատությունից զրկվելը հնարավոր չդարձավ միայն այն պատճառով, որ նրան մեղսագրված արարքներից միայն մեկով հաստատվեց հիմնավոր կասկածը և հաշվի առնելով, որ նա ունի երկու անչափահաս երեխա, հիմք ընդունելով 2018 թվականի համաներում հայտարարելու մասին օրենքի պահանջները՝ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Հովհաննիսյանն առաջնորդվելով Վճռաբեկ դատարանի հանրահայտ որոշման պահանջներով կայացրեց միակ հնարավոր օրինական որոշումը՝ մերժելով կալանավորման միջնորդությունը:

Այս իրավիճակում դատարանը չէր էլ կարող անդրադառնալ կալանավորման հիմքերին՝ այն հարցին, որ Ռաֆիկ Հայրաետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Համոզված եմ, որ ամեն ինչ առջևում է…»,- գրում է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ