25 05 2020

Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ Փաստինֆո

Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մայիսի 26-ի դատական նիստն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիուսի վարակ է հայտնաբերվել եւ դիմում է ներկայացվել՝ նիստը հետաձգելու համար։ 

Փաստաբանական թիմի անդամ Կարեն Մեժլումյանը հաստատեց մեր տեղեկատվությունը. վարակ է հայտնաբերվել փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սեյրան Օհանյանն ունի երկու պաշտպան՝ Կարեն Մեժլումյանը և Ինեսսա Պետրոսյանը, ովքեր ամուսիններ են և կորոնավիրուսի հետևանքով չեն կարող ներկայանալ դատական նիստին, ուստի Կ.Մեժլումյանը դիմում է ներկայացրել նիստը հետաձգելու համար։ Նշենք, որ Կ.Մեժլումյանի մոտ թեստի արդյունքը բացասական է եղել։

Նշենք ,որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս է վիրահատվել եւ գտնվում է հետվիրահատական բուժման մեջ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ