ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Տեղեկություններ կան, որ Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան: Հույս ունեմ, որ ականատես չենք լինի սյունեցի խաղաղ ցուցարարների բերման ենթարկելու օպերացիաներին, հատկապես, որ նախորդ օպերացիան ոնց որ այդքան էլ իրավաչափությամբ չի փայլել»:
ՎԵՏՕ շարժման անդամ Նարեկ Մալյանն էլ ոստիկանական զորքերի տեղափոխման տեսանյութ է իր ֆեյսբուքյան էջում հրապարակել եւ գրել է:
«1 ժամից զորքը կլինի Կապանում:
Կեցցե վարչապետ Փաշինյանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը