22 05 2020

Ընտանիքի և երեխաների նկատմամբ ոտնձգությունը անբարոյականություն է․ Ղարամյան

Ընտանիքի և երեխաների նկատմամբ ոտնձգությունը անբարոյականություն է․ Ղարամյան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան եւ ընտանիքի վրա կատարված հարձակումը պետք է խստագույնս դատապարտվի հասարակության կողմից, իսկ իրավապահների կողմից համապատասխան իրավական արձագանքի արժանանա:

Ակնհայտ է, որ նշված միջադեպը կապված է Տիգրան Աթանեսյանի կողմից որպես փաստաբան մի շարք հասարակական հնչեղություն ստացած քրեական գործերով իրականացրած մասնագտական գործունեության հետ եւ արդյունք է հասարակությունում տիրող անհանդուրժողականության մթնոլորտի եւ բազմակարծության մերժման:

Նման երեւույթները ոտնձգություն են ողջ փաստաբանական համայնքի նկատմամբ, այդ կերպ հարվածի տակ են դնում մրցակցային արդարադատությունը:

Վերոգրյալից զատ, դուրս գալով իրավակա ն հարթությունից, անհրաժեշտ է փաստել, որ անկախ պատճառներից եւ մոտիվներից՝ ընտանիքի եւ երեխաների նկատմամբ ոտնձգությունը անբարոյականություն է եւ դրա նկատմամբ տոլերանտ եւ կամ խրախուսական վերաբերմունքը խարխլում է ողջ հասարակության արժեքային համակարգը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ