22 05 2020

ՀՔԾ-ն չի ուզում բացահայտել մարտի 1-2-ի մահվան հանգամանքները. Վահագն Հարությունյան. «Փաստինֆո»



«Փաստինֆո»-ն գրում է. ՀՔԾ-ն չի կարող և չի ցանկանում բացահայտել 2008թ մարտի 1-2-ին տեղի ունեցած անկարգությունների ընթացքում 10 անձանց մահվան հանգամանքները: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը:
 
Նրա խոսքով՝ ՀՔԾ-ն չի ցանկանում բացահայտել, որովհետև դրանց անդրադառնալու դեպքում պարտադիր  պետք է նորից քննվի, նկարագրվի պատճառները, պայմանները և հանգամանքները, թե ինչպես են անձինք  ստացել են մարմնական վնասվածքներ: 
 
««Չերյումուխա 7 » հատուկ միջոցից արձակված կրակոցից երեք անձանց մահվան հանգամանքները չեն կարող բացահայտվել, որովհետև ՀՔԾ-ն հովանավորում է ՀՀ ոստիկանության և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողների, ովքեր պատասխանատու են այդ մարդկանց մահացու մարմնական վնասվածք պատճառելու համար»,- ասել է Հարությունյանը:
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ