Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք հասցնելու` 8, խարդախության՝ 6, ծեծի՝ 5, թմրամիջոցի մաքսանենգության՝ 3, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առեւանգման, շորթման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, դատական ակտը չկատարելու ու պոռնկագրական նյութեր տարածելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու եւ բնակարանային գողության՝ 2-ական, խարդախության ու ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը