Ես մեծ զարմանք եմ ապրում , որովհետև նկատեցի նորից խոսվում էր դատաքննությունը ձգձգելու և այլն․․․ Մեկ անգամ ևս ուզում եմ արձանագրել, մենք դատաքննության մեջ ենք գտնվում 2019 թվականի մայիսից։ Հենց գործը փոխանցվում է դատարան դա արեն դատաքննություն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։
«Մենք այն բացառիկ գործի մեջ ենք գտնվում, երբ երեք ամիս դատական նիստ չէր լինում Դավիթ Գրիգորյանից քրգործը խլելու օպերացիայի շրջանակներում, գրեթե 3 ամիս դատական նիստ չէինք ունենում Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով, երբ դատավորը դեկտեմբերի 10-ից գնում է արձակուրդ, երբ մենք աշխատում ենք մինչև դեկտեմբերի 31-ը»,- ասաց Վարևանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը