18 05 2020

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Աննա Դանիբեկյանի որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Աննա Դանիբեկյանի որոշումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։ Որոշումը բաղկացած է 92 էջից։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբանական թիմի տարածած հայտարարությունից:

Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ և ներկայումս վերաքննիչ բողոքներ է պատրաստում, որոնք առաջիկայում սահմանված կարգով կներկայացվեն վերաքննիչ քրեական դատարան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ