ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ։ Դատավոր Դանիբեկյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Երկրորդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Դրանից բացի երկու միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։ Դրանցից մեկը իրենց պաշտպանյալի առողջական վիճակը հաշվի առնելով խափանման միջոցը փոխելու, մյուսը՝ գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին էր։
Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 19-ին ժամը 13։00-ին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը