13 05 2020

«Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» առաջին դատական նիստն հետաձգվեց



Երևանի ընդհանուր իրավասության՝ «Էրեբունի-Նուբարաշենի» նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Գայանե Խաչատրյանի, այսօր՝ մայիսի 13-ին, «Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» առաջին դատական նիստն հետաձգվեց, քանի որ հայցվոր կողմը ներկա չէր դատական նիստին։

Նիստին ներկա չէին Հրայր Թովմասյանի ներկայացուցիչները։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին

Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին, ինչին ի պատասխան Թովմասյանը պահանջել էր վարչապետից այս խոսքերը հաստատող անհերքելի ապացույցներ ներկայացնել՝ նշելով, որ հակառակ դեպքում զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ