12 05 2020

Մի քանի հարցադրումներ Աննա Դանիբեկյանին վաղվա իր որոշման հետ կապված. Zham.am

Մի քանի հարցադրումներ Աննա Դանիբեկյանին վաղվա իր որոշման հետ կապված.  Zham.am

Zham.am-ը գրում է․ «Վաղը հայտնի կդառնա դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումն այն մասին, թե կփոփոխվի ՀՀ 2-րդ նախագահի խափանման միջոցը, թե` ոչ: Անկախ նրանից, թե ինչ է մտածում այդ մասին Նիկոլ Փաշինյանը, և ինչ հնարավոր ճնշումների  է ենթարկվում դատավորը, միևնույն է վաղվա որոշման համար պատասխանատու է լինելու նաև տիկին Դանիբեկյանը:

Այն, որ ՀՀ 2-րդ նախագահին երկու տարի պահում են կալանքի տակ անկասկած ներկայիս իշխանությունները անձնային պատասխանատվության են ենթարկվելու իշխանափոխությունից հետո:

Սակայն, եթե ոմանք կարծում են, որ նույնիսկ այդ դեպքում նրանք կկարողանան դատարանների միջոցով պաշտպանվել և խուսափել պատասխանատվությունից, ապա  չարաչար սխալվում են, քանզի առաջ են եկել նոր հանգամանքներ, որոնք փոխելու են այս գործի վերաբերյալ պատկերացումները:

Այսօր ՀՀ 2-րդ նախագահի գործը դիտարկվում է` որպես ներքաղաքական գործընթացների հետևանք: Մենք այստեղ չենք փորձի կրկին վերադառնալ այն խնդրին, թե 2008-ին ով էր ճիշտ, իսկ ով`  սխալ, քանզի այս հարցում  ցանկացած գնահատակ սուբյեկտիվ է ընկալվելու:

Սակայն կրկնենք, որ  եկել են նոր հանգամանքներ և նոր իրողություններ, թե ինչ է իրականում կատարվում այս դատավարության շուրջ: Ի դեպ  դատավոր Դանիբեկյանը նույնպես կարող է և չիմանալ դրա մասին:

Տիկին դատավորին հուշենք ընդամենը մեկ դրվագ: Վերջին հերթական դատական նիստը նշանակվել էր մայիսի 8-ին, այսինքն Շուշիի ազատագրման օրը: Միգուցե դա պատահական էր ընտրված, սակայն տիկին Դանիբեկյանին հուշենք, որ արդեն ադրբեջանական մամուլում խոստովանություն է հնչում, որ այդ օրը պատահական չէր ընտրված:

Երկրորդ դետալը, որ կուզենք ուշադրություն դարձնել տիկին Դանիբեկյանին, այն է, որ մայիսի 8-ից ընդամենը երկու օր հետո  մայիսի 10-ին Ադրբեջանում և Թուրքիայում հայտարարեցին  այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» վտարանդի կառավարության ստեղծման մասին: Հատուկ տիկին Դանիբնեկյանի համար նշենք, որ «Արևմտյան Ադրբեջան» հասկացության տակ նրանք նկատի են ունեցել ներկայիս Հայաստանը:

Այսինքն` ներկայիս Հայաստանի իշխանությունների նրա կից որոշ շրջանակների և Ադրբեջանի ու Թուրքիայի քայլերը ինչ-  որ չափով համակարգված են: Դրանք համակարգվում են մեկ կենտրոնի կողմից, որը գտնվում է Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից դուրս:

Այդ շրջանակների գերնպատակն է ամեն կերպ թուլացնել Իրանը`  դրա դեմ օգտագործելով ադրբեջանական գործոնը:

Վերջնաարդյունքում, ըստ նրանց, պետք է ձևավորվի «Մեծ Ադրբեջան» տրոհելով Իրանի տարածքային միասնությունը և ոչնչացնելով Հայաստանը: Հասկանալի է, որ բոլոր այս ծրագրերը նրանց չի հաջողվելու:

Սակայն մեզ հայտնի է դարձել, թե ինչ շրջաբերական է իջեցվել այդ կենտրոնի կողմից ՀՀ իշխանություններին և նրան կից գործող որոշ շրջանակներին: Մենք դեռ ձեռնպահ կմնանք այդ շրջաբերականի ամբողջ բովանդակությունը բացահայտելու համար, միայն նշենք, որ այս շարքում ՀՀ 2-րդ նախագահի գործը կարևոր տեղ է զբաղեցնում: Եվ հենց այդ  պատճառով էլ այսօրվանից, Ռոբերտ Քոչարյանի շուրջ գործընթացներն արդեն դիտարկվելու են հենց այս համատեքստում:

Եթե վաղը Ձեր որոշումը այս հարցում եղավ բացասական, ապա շատ շուտով, իշխանափոխությունից հետո դուք չեք կարողանալու խուսափել պատասխանատվությունից և նույնիսկ դատարանում պաշտպանվելուց: Հիշեցնենք, որ սովորաբար այդ դեպքերում նման գործերը քննվում են ռազմական տրիբունալի շրջանակներում, քանզի այս գործը չի դիտարկվելու, որպես շարքային ներքաղաքական խնդրի շուրջ հարց ինչ- որ այսօր է:

Այս տեսանկյունից Դուք պետք է կատարեք գիտակցված որոշում: Համոզված ենք,  որ Դուք ամբողջական տեղեկատվությանը  չեք տիրապետում, բայց դա չի մեղմացնելու Ձեր խնդիրը:

Շուտով հանրությունը  շատ բանի է տեղյակ լինելու, քանզի  Հայաստանի առջև կանգնած վտանգները շեշտակի մեծանալու են և  տեսանելի են դառնալու  մեր թշնամիների հեռահար ծրագրերը:

Կարճ ժամանակ անց Ձեզ հայտնի կդառնա նաև մի շարք սենսացիոն փաստեր, որը ամբողջովին կբացի հանրության աչքերը երկրում կատարվող զարգացումների վերաբերյալ:

Այսքանը, մնացածը կներկայացնենք վաղվա Ձեր որոշումից հետո:

Դավիթ Մկրտչյան

Հ.Գ.

Այս հոդվածում մենք հատուկ չանրադարձանք կորոնավիրուսի խնդրին, քանզի մեր ունեցած տեղեկությունները շատ ավելի լուրջ են, քան այս վիրուսի վտանգը, բայց դուք կարող էք Ձեր որոշման մեջ հիմնվել հենց այս վիրուսի վտանգի վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ