06 05 2020

«Չվնգստացող և մաքրամաքուր դատավորի» համբավ ունեցող դատավորը բավարարեց Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը. Միհրան Պողոսյան

«Չվնգստացող և մաքրամաքուր դատավորի» համբավ ունեցող դատավորը բավարարեց Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը. Միհրան Պողոսյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ դատարանը բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը: Գրառման մեջ ասվում է.

«Չվնգստացող և մաքրամաքուր դատավորի» համբավ ունեցող Արտուշ Գաբրիելյանը բավարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Դատական ակտին չեմ ուզում անդրադառնալ։ Դրանում որևէ վերլուծություն չկա ավելի քան քառասուն օր տևած դատական նիստերի ընթացքում պաշտպանության կողմից վկայակոչած բազմաթիվ առարկություններից որևէ մեկի վերաբերյալ։

Հիշեցնեմ, որ մեկ տարի առաջ նույն Արտուշ Գաբրիելյանը բավարարեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական հիմնարկի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Արտուշ Գաբրիելյանին անդրադառնալն անիմաստ է։ Նա այն անձն է, ում վերաբերյալ կարծիքները համընկնում են Փաստաբանական և իրավապահ համայնքի գրեթե բոլոր ներկայացուցիչների մոտ։

Ես ցանկանում եմ միայն, որ այս աբսուրդային և ցինիկ մեղադրանքի համար Միքայել Մինասյանին կալանավորելու համար պատվեր իջեցնողին և այն կատարողներին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննի Արտուշ Գաբրիելյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ